Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պատերազմի անմիջական վտանգ չկա. ԶՈՒ շտաբի պետ

Պատերազմի անմիջական վտանգ չկա. ԶՈՒ շտաբի պետ
02.07.2018 | 17:11

«Պատերազմի անմիջական վտանգ չկա, սակայն միշտ էլ հայտարարվել է, որ ինչ-որ չափով այդ վտանգը կա: Զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնում են՝ առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:


Անդրադառնալով Ադրբեջանում սկսված լայնամասշտաբ զորավարժություններին և իրավիճակին ընդհանուր առմամբ, ԶՈՒ ԳՇ պետն ասաց, որ առանձնահատուկ ոչինչ չկա:
«Կատարվում է սովորական մարտավարական աշխատանք: Պատրաստ ենք ցանկացած իրավիճակի զարգացմանը: Մենք էլ մեր պլանով մեր զորավարժությունն ենք անցկացնելու, իրենք էլ մեզ կհետևեն: Անհանգստանալու որևէ բան չկա», - նշեց Դավթյանը:
Լրագրողների հարցին, թե երբ և ինչ քանակությամբ է Հայաստանը պատրաստվում ձեռք բերել բազմաֆունկցիոնալ ՍՈՒ-30ՍՄ ռուսական կործանիչները, շտաբի պետն ասաց. «Մեր ռազմավարական գործընկերների հետ աշխատում ենք բոլոր տեսակի սպառազինությունների մասով: Երբ ունենանք, կներկայացնենք, կտեսնեք»,- ասաց Ա. Դավթյանը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ